Ցանցահենները ավելի քան 13 հազար դոլար կանխիկ գումար, ոգելից խմիչք, գրքեր և այլ պարգևատրումներ են խոստանում նրան, ում առաջինը կհաջողվի «կոտրել» iPhone 5S-ի մատնահետքերի սկաները: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
IO Capital ընկերության համահիմնադիր Արտուրաս Ռոզենբախերը, որն այդ մրցույթի համար 10 հազար դոլար է նվիրաբերել, հայտարարել է, որ ցանցահենային հասարակությունը կօգնի Apple-ին՝ ի հայտ բերել հնարավոր թերացումները: «Դա նրա համար է, որ խնդիրը լուծվի մինչ խնդիր դառնալը»,- նշել է նա:
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, մատնահետքերի սկաները կարողանում է ճանաչել նաև կատուների թաթերի հետքերը:








































