Հայաստանը հինգշաբթի շուկա է դուրս բերել 700 մլն դոլար արժեքով 7-ամյա պարտատոմսեր և արժանացել ներդրողների կողմից լուրջ պահանջարկի: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը:
7-ամյա պարտատոմսերը կիրացվեն 6.25 տոկոս եկամտաբերությամբ՝ հայտնում են գործարքին մոտ կանգնած բանկիրները: Սկզբում քննարկվում էր 6.375%-ի հարցը:
Գործարքը սպասարկում են Deutsche Bank-ը, HSBC-ն և J.P. Morgan Chase-ը:








































