168.am-ի տեղեկություններով` սեպտեմբերի 17-ին ազատ է արձակվել ԱՄՆ-ում ազատազրկման դատապարտված «օրենքով գող» Արմեն Ղազարյանը (Պզո):
Հիշեցնենք, որ Նյու Յորքի Դաշնային դատարանն «օրենքով գող» Արմեն Ղազարյանին դատապարտել է 37-ամսյա ազատազրկման:
Ըստ դատավճռի, Ղազարյանը պետք է նաև 60 հազար դոլար տուգանք վճարի, իսկ ազատ արձակվելուց հետո` 3 տարի մնա իրավապահների հսկողության տակ: Գլենդելում բնակվող Ղազարյանն իրեն մեղավոր էր ճանաչել դրամաշորթության մեջ, որով զբաղվել է «Միրզոյան-Թերջանյանի կազմակերպություն» հայ-ամերիկյան խմբավորման կազմում: Արմեն Ղազարյանը ԱՄՆ-ում է 1996 թվականից:
Մանրամասները՝ 168.am-ում










































