Thursday, 04 06 2026
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 11 մարդ
Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին
Վաշինգտոնում համաձայնեցված հայ-ադրբեջանական օրակարգի փոփոխությունը պատերազմի ընտրություն է
20:50
Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին
Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողների
Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը
20:30
ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ

ՍԴՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություն է. պնդում է նորընտիր ատենապետը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՍԴՀԿ նորընտիր ատենապետ Հակոբ Տիգրանյանը:

 – Պարոն Տիգրանյան, Ձեր ատենապետ ընտրվելու հանգամանքը շատերի համար անակնկալ էր, արդյո՞ք դա եղավ ներքին տարաձայնությունների արդյունքում. կարծես թե սպասվում էր, որ Սեդրակ Աճեմյանը կվերընտրվի:

 – Իմընտրությունը ոչ թե ներքին տարակարծությունների արդյունք էր, այլ ընդհակառակը՝ այն Հնչակյան կուսակցությունում գոյություն ունեցող և գործող դեմոկրատական արժեքների արդյունք էր: ՍԴՀԿ-ն եկավ մեկ անգամ ևս փաստելու, որ այն երբեք անձերի կուսակցություն չի եղել, այլ հավաքական ուժ, որը հիմնված է գաղափարների և սկզբունքների վրա: Հնչակյան շարքային կուսակցականը երբեք չի գերադասել իր անհատականը, կուսակցությունը հավաքական է: Դրա ամենափայլուն օրինակն այսօր ընկեր Սեդրակ Աճեմյանի ներկայությունն է նորընտիր կենտրոնական վարչությունում:

 – Ի՞նչ խնդիրներ եք տեսնում ՍԴՀԿ-ում չլուծված, ի՞նչ անելիքներ ունեք:

– ՍԴՀԿ-ն գործում է աշխարհի 17 տարբեր շրջաններում, և ամեն մի շրջանի խնդիրները տարբերվում են մյուսից: Իհարկե, Հայաստանի շրջանը ամենակարևոր շրջանն է և հատուկ ուշադրության արժանի: 19-րդ hամագումարից անմիջապես հետո առաջացած խնդիրները բացասական անդրադարձան հայաստանյան կառույցի գործունեության վրա, բայց կարծում եմ` դժվար oրերն արդեն անցյալում են ու 20-րդ hամագումարի հաղորդած լիցքով ու առաջադրանքներով Հայաստանի շրջանը առավել աշխույժ գործունեություն է ծավալելու Հայաստանի քաղաքական թատերաբեմում: 

 – Շատերի համար անհայտ է` կուսակցությունը հիմա ընդդիմադի՞ր է, թե՞ ինչպես նախագահական ընտրություններում, այնպես էլ հետագայում սատարելու եք իշխանություններին:

– Հնչակյան կուսակցությունը իր 126-ամյա գործունեության ընթացքում միշտ առաջնորդվել է իր գաղափարական սկզբունքներով և հանուն կուսակցական նեղ շահերի երբեք գործարքների մեջ չի մտել ոչ մեկի հետ՝ լինի դա իշխանություն կամ ընդդիմություն: Մենք տարիներ շարունակ առաջ ենք քաշել համակարգային փոփոխության գաղափարը՝ հավատալով, որ լոկ անձերի փոփոխությամբ հարցեր չեն լուծվելու: Մենք էությամբ ընդդիմադիր կուսակցություն ենք, քանի որ միշտ կանգնած ենք եղել հասարակ ժողովրդի կողքին ու պայքարել նրա իրավունքների համար: Ու քանի դեռ երկրում գոյություն ունի ընկերային անարդարություն, կաշառակերություն, հովանավորչություն ու սակավապետություն (օլիգարխիա), ուրեմն ընդդիմադիր ենք:Սակայն բոլորովին հակված չենք ամեն ինչ սև տեսնելու և սև նկարագրելու: Ամեն մի դրական տեղաշարժ մեր կողմից ողջունելի է: Մյուս կողմից, պատրաստ ենք համագործակցելու ցանկացած իշխանության հետ, երբ հարցը վերաբերվում է համայն հայության ընդհանրական շահերին, օրինակ՝ Ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ կամ Սփյուռք-Հայրենիք կապերի առումով:

 – Մամուլում պարբերաբար հրապարակումներ են լինում այն մասին, որ ձեր կուսակցությունը սերտ կապերի մեջ է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, և դա է պատճառը, որ երբեմնի ընդդիմադիր կուսակցությունն այժմ արդեն իշխանամետ է:

 – Ինչպես արդեն ասացի Հնչակյան կուսակցությունը միշտ առաջնորդվել է իր գաղափարական սկզբունքներով ու իր քաղաքական ուղեգիծն ու դիրքորոշումները հիմնել է համագումարներում առնված որոշումների վրա, այլ ոչ թե անձնական կապերի կամ նախաձեռնությունների վրա: Որպես կառավարության ղեկավարի, մենք վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ունենք հարգալից և գործնական հարաբերություններ, ու մեր ներքին կուսակցական հարցերի վերաբերյալ ոչ քննարկում է տեղի ունեցել նրա հետ և ոչ էլ միջամտություն նրա կողմից:

 – Կուսակցության Կիպրոսի համագումարում որոշվել է, որ այն պետք է Հայաստանակենտրոն լինի՝ համահնչակյան ամբողջ կենտրոնական վարչությունը պետք է գործի մայր հողի վրա: Դա նշանակում է, որ կուսակցության կենտրոնական վարչության անդամները պետք է գոնե Հայաստանում ապրեն, արդյո՞ք պատրասվում եք տեղափոխվել Հայաստան: Ի դեպ, այս տեղեկությունը տիկին Լյուդմիլա Սարգսյանն է պնդում:

 – Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 20-րդ համագումարը վերահաստատեց Հայաստանակենտրոն լինելու հանգամանքը: Հետևաբար երբեք բացառված չէ մոտ ապագայում կենտրոնի ատենապետի տեղափոխությունը Հայաստան: Վստահեցնում եմ, որ գալիք օրերին քննարկման կենտրոնում հենց այդ հարցն է լինելու:

 

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում