Մեծ Բրիտանիայի Լեսթեր քաղաքում 18-ամյա դեռահասը 4 մարդու սպանության մեղադրանքով կկանգնի դատարանի առջև: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
18-ամյա երիտասարդը մեղադրվում է Շենիլա Թոֆիքի և նրա երեխաների՝ 19-ամյա Զեյնաբի, 17-ամյա Բիլալի և 15-ամյա Ջամալի սպանության մեջ: Նրանք մահացել են սեպտեմբերի 13-ին իրենց ննջասենյակներում՝ հրդեհի հետևանքով:
Այս ողբերգությունը լրագրողները կապում են 20-ամյա Անտուան Ակոմփի սպանության հետ: Առայժմ, սակայն, այս 2 գործերը առանձին են քննվում:









































