Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ուսանողների և ոստիկանների միջև տեղի են ունեցել բախումներ՝ հայտնում է Press TV-ն:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ՝ ցրելու համար խաղաղ բնույթը կորցրած ցույցի մասնակիցներին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի ուսանողները բողոքել են ուսումնական հաստատության պատմական շենքը քանդելու նախագծի դեմ, որի տեղում պատրաստվում են կառուցել արագընթաց մայրուղի: Նրանց կարծիքով՝ շինարարության հետևանքով կտուժեն նաև համալսարանի տարածքին կից գտնվող բազմաթիվ ծառերը:










































