ՄԱԿ-ի տեսուչների զեկույցը հաստատում է Դամասկոսի արվարձանում տեղի ունեցած քիմիական հարձակման մեջ Ասադի կառավարության մեղավորությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ հաղորդում է Vesti.ru-ն:
«Տեսուչները վերադարձել են՝ ձեռքի տակ ունենալով մի քանի առանցքային մանրամասներ, որոնք հաստատել են այդ հարձակման մեջ Ասադի ռեժիմի մեղքը»,- ասել է Քերին:
«Չափազանց կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունը վճռական լինի Սիրիայում խաղաղ միջոցների կիրառման անհրաժեշտության հարցում՝ քիմիական զենքից ազատվելու նպատակով»,- հավելել է նա:
Քերիի խոսքերով՝ քիմիական զենքը հնարավոր է նաև ոչնչացնել խաղաղ մեթոդներով: Դա կախված կլինի Ժնևում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնագրի ուղղությամբ ՄԱԿ-ի՝ հետագա քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունից:










































