Վիտամին B-ն օգնում է խուսափել ուղեղի կաթվածից: Նման եզրակացության են եկել չինացի գիտնականները, որոնց անցկացրած հետազոտությունը հրապարակված է Neurology գիտական ամսագրում:
Մասնագետները պարզել են, որ այդ վիտամինի օգտագործումը կաթվածի ռիսկը նվազեցնում է մոտ 7 տոկոսով:
Հետազոտությանը մասնակցել է 56 հազար մարդ, որոնցից 2.5 հազարը կաթված են տարել:









































