Գերմանիայի Գերագույն դատարանը հանցագործների համար փոխհատուցում է սահմանել դաշնային հողերի բյուջեներից, քանի որ նրանց չափազանց երկար են պահել բանտում: Խոսքն, այսպես կոչված, «կանխարգելիչ կալանքի» մասին է: Այդ միջոցը կիրառում են այն դեպքերում, երբ հոգեբանների եզրակացմամբ՝ հանցագործը պոտենցիալ վտանգ է ներկայացնում հանրության համար:
2011-ին Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «կանխարգելիչ կալանքը» ճանաչել է ոչ սահմանադրական: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Մեկ տարի առաջ սեռական բնույթի հանցագործության համար դատապարտված 4 անձինք դիմել էին Կարլսրուե քաղաքի դատարան և հայտնել, որ իրենց ապօրինաբար չափազանց երկար են պահել կալանքի տակ, և հասել են դրամական փոխհատուցման:
Չնայած հայցը բավարարվեց, կրկնահանցագործներն իրենց գումարը ստանալ չկարողացան, քանի որ իշխանությունները չկարողացան վճռել՝ միջոցները պետք է հատկացվեն դաշնայի՞ն, թե՞ նահանգային բյուջեից:
Հարցին վերջնական լուծում տալ նրանց հաջողվել է միայն Գերագույն դատարանի միջոցով: Բադեն-Վյուտեմբերգ դաշնային հողի իշխանություններին պարտավորեցրել էին հայցվորներին վճարել 49-73 հազար եվրո:











































