Անգլիայի և Ուելսի բոլոր բանտերում կարգելվի ծխելը՝ սկսած 2014 թվականից: Այս մասին հաղորդում է Times-ը:
Պարբերականը հստակեցնում է, որ ծխելն արգելվում է՝ ելնելով այն մտավախությունից, որ բանտի ծառայողները կարող են պասիվ ծխելու փոխհատուցում պահանջել:
Նախ ծխախոտի բոլոր տեսակները կարգելվեն Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող բանտերում, մյուսների վրա արգելքը կտարածվի մեկ տարվա ընթացքում: Միաժամանակ ծխող բանտարկյալներին կտրվեն նիկոտինե պլաստիրներ:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Անգլիայի և Ուելսի բանտերում ծխում է բանտարկյալների 80 տոկոսը՝ մոտ 85 հազար մարդ:








































