2009թ. մարտին՝ ԱՄՆ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ անկեղծացած, այսօր արդեն սնանկացած գործարար Միխայիլ Բաղդասարովը, ի թիվս այլ թեմաների, քննարկել է նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կերպարը` որակելով նրան «կուլիսային լուծումների հասնելու վարպետ և հաջող միջնորդ իշխանական տարբեր խմբավորումների միջև ծագած անհաշտությունների ժամանակ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ նույն զրույցի շրջանակներում Բաղդասարովը գնահատել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև հավասարակշռություն պահպանելու Հ. Աբրահամյանի ունակությունը: Ի դեպ, օլիգարխի համոզմամբ` ԱԺ-ում Աբրահամյանն այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ վարչապետը ենթարկվում է պատգամավորների քննադատությանն ու ծաղրին: Հետաքրքրական է, որ Պետդեպարտամենտին ուղղված բացատրագրում ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ժոզեֆ Փեննինգթոնը ԱԺ խոսնակին որակել է «չհղկված, սահմանափակ նորահարուստ, որը մարմնավորում է հայկական վերջին շրջանի քաղաքական վատագույն ավանդույթները»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:








































