Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, ինչպես ՀՀ մյուս բնակավայրերում, սոցիալական խնդիրը բավականին լուրջ է: Այստեղ ևս բնակիչները ահազանգում են արտագաղթի մեծ չափերի մասին, իշխանությունները՝ բերում մեղմացնող տվյալներ:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ Դիլիջանցի մսավաճառներից մեկը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ինքը միայն խոզի միս է վաճառում, քանի որ մի տավարը 100-150 կգ է կշռում, իսկ տավարը մորթելուց հետո այդ ծավալով միսը չի վաճառվում, մնում է ու սևանում: Մսավաճառը ասել է, որ մարդիկ կամ արտագաղթել են, կամ միս գնելու հնարավորություն չունեն:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:











































