Շուրջ 40 հազար զբոսաշրջիկներ «Մանուել» փոթորկի պատճառով փաստացիորեն շրջափակված են մնացելՄեքսիկայի Սինալոք և Գերերո նահանգներում, հաղորդում է Interfax-ը:
«Իրոք, ուժեղ անձրև է գալիս: Աշխատանքի գնալիս ճանապարհին ես շատ ընկած ծառեր տեսա: Շատ աշխատակիցներ չեն կարողացել հասնել, և մենք ըստ էության այստեղ մենակ ենք»,- ասել է Կուլյական քաղաքի հյուրանոցի աշխատակցուհին:
Ներկայում բնական աղետի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 80-ը: Ընդհանուր առմամբ երկրում փոթորկից տուժել է 1.2 միլիոն մարդ, տարհանվել է շուրջ 50 հազարը: Մինչև հիմա անհայտ է մնում 58 մարդու ճակատագիրը Ակապուլկոյի մոտակայքում սողանքից հետո:
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Նիետոն հաղորդել է, որ այս շրջանում արդեն փրկել են 288 մարդու:










































