Հռոմի պապը կարծում է, որ կաթոլիկ եկեղեցին չափազանց շատ է կենտրոնացել հոմոսեքսուալիզմի, աբորտների և հակաբեղմնավորիչների հարցերի վրա, փոխանցում է BBC-ն: Այս մասին Պապը հայտարարել է իր հարցազրույցի ժամանակ:
Պապի կարծիքով՝ եկեղեցու բարոյական համակարգը կարող է փլուզվել, եթե ավելի ճկուն չդառնա: Նրա խոսքերով՝ կաթոլիկները պետք է ավելի հանդուրժող լինեն ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդկանց և աբորտ արած կանանց նկատմամբ:
«Եկեղեցին բոլորի տունն է, այլ ոչ թե ընտրյալների փոքր խմբի մատուռը»,- ասել է կաթոլիկների առաջնորդը:
Նա ընդգծել է, որ նախկինի պես ոչ ավանդական սեռական կողմնորոշումը, աբորտները և հակաբեղմնավորիչները կարևոր թեմաներ է համարում, սակայն անհրաժեշտ չի համարում անընդհատ այդ մասին խոսել:










































