Սպորտը շատերի համար ժամանցի միջոց է, ոմանց համար՝ ապրելակերպ, մյուսների համար՝ մասնագիտություն: ArmStar.am-ն այս անգամ անդրադարձել է հայկական շոու բիզնեսի այն աստղերին, ովքեր նախկինում զբաղվել կամ հիմա էլ շարունակում են զբաղվել սպորտով:
Սպորտը շատերի համար ժամանցի միջոց է, ոմանց համար՝ ապրելակերպ, մյուսների համար՝ մասնագիտություն: ArmStar.am-ն այս անգամ անդրադարձել է հայկական շոու բիզնեսի այն աստղերին, ովքեր նախկինում զբաղվել կամ հիմա էլ շարունակում են զբաղվել սպորտով:
«Առողջ ապրելակերպը փոքր տարիքից եղել է իմ կյանքի կարևոր սկզբունքներից մեկը, բարձր եմ գնահատում այն ու հիմա էլ սպորտը առօրյայիս բաղկացուցիչ մասն է կազմում», – նշել է Սոֆի Մխեյանը: Երգչուհին առաջարկում է սպորտի մասին խոսելու փոխարեն զբաղվել դրանով, քանի որ այն առաջին հերթին առողջության գրավականն է:
Հաղորդավարուհի և պրոդյուսեր Արևիկ Ուդումյանի մտքով երբեք չի անցել սպորտը դարձնել մասնագիտություն, սակայն դեռ վաղ տարիքից պարբերաբար ցուցաբերել է սպորտային ակտիվություն՝ Հաճախել մարզասրահ, զբաղվել աերոբիկայով, խաղացել քորդզ բոլ: Նա համոզված է, որ, անկախ մարդու տարիքից ու մասնագիտությունից, սպորտային ակտիվությունը պարտադիր է, իսկ երբ որոշ ժամանակ զբաղվում ես սպորտով, հետո հետ կանգնելը դժվար է: Հաղորդավարուհու խոսքերով նույնիսկ ամենածանրաբեռնված աշխատանքային պայմաններում պետք է գտնել ժամանակ սպորտով զբաղվելու ու առողջ ապրելակերպի համար:
Հաղորդավարուհի Էռնա Էլիզբարյանը սկսել է զբաղվել լողով ծնողների ու բժիշկների խորհրդով, սակայն հետո սկսել է սիրել այդ սպորտաձև ու նույնիսկ մասնակցել հանրապետական մրցույթների: Նա մինչ օրս էլ ամառային արձակուրդներին հաճոխում է լողավազան, հավատարիմ է “առողջ մարմնում առողջ հոգի” նշանաբանին, քանի որ այն օգնում է ունենալ գեղեցիկ կազմվածք:
Ամբողջությամբ՝ ArmStar.am-ում











































