Մադրիդի «Ատլետիկո»-ի թուրք կիսապաշտպան Արդա Թուրանը այսօր երկարաձգել է ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը:
Ըստ նոր համաձայնագրի` Թուրանը «ռոխիբլանկոսներ»-ի խաղացող է համարվելու մինչև 2017 թվականի հունիսի 30-ը:
«Շատ ուրախ եմ, որ երկարաձգել եմ պայմանագրիս ժամկետը: Երկու տարի «Ատլետիկո»-ի կազմում անցկացնելուց հետո ես ինձ զգում եմ, ինչպես հարազատ ընտանիքում»,- նշել է Արդան նոր պայմանագիրը ստորագրելուց հետո:









































