Իտալիայի հյուսիսային Պավիա քաղաքում բանտից գողացել են չհրկիզվող պահարանը, որտեղ խոշոր չափի գումար է եղել:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, հանցագործները մտել են բանտի տնօրենի առանձնասենյակ և այնտեղից դուրս են բերել չհրկիզվող պահարանը՝ խուսափելով արտաքին հսկողության տեսախցիկից:
Բանտի աշխատակազմի տվյալներով՝ գողացված պահարանում մոտ հինգ հազար եվրո է եղել:
Իտալիայի ոստիկանությունը սկսել է դեպքի հետաքննությունը:









































