Հայաստանում սպառողների վստահությունը նվազել է: Այս տարվա երկրորդ եռամսյակում սպառողների վստահության ցուցանիշը կազմել է 43.3, ինչը առաջին եռամսյակի համեմատ նվազել է 0.7 կետով, իսկ 2012-ի նույն ժամանակի համեմատ` 3.9 կետով:
Կենտրոնական բանկը սպառողների վստահության ցուցանիշը հաշվարկվում է որպես սպառողներին տրված վեց հարցերի պատասխանների հիման վրա հաշվարկված ինդեքսների միջին թվաբանական մեծություն: Այն իր մեջ ներառում է ընթացիկ պայմանների ինդեքսը, որը հաշվարկվում է որպես ընթացիկ պայմաններին վերաբերող հարցերի արժեքների միջին թվաբանական մեծություն, և ապագա սպասումների ինդեքսը՝ հաշվարկված որպես ապագային վերաբերող հարցերի արժեքների միջին թվաբանական մեծություն:
0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլորը նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ:
Այսպիսով, հարցվածների ապագա սպասումների ցուցանիշը կազմել է 52.2 կետ, ընթացիկ պայմանների ցուցանիշը՝ 34.4 կետ: Այսինքն` հայ սպառողները ապագայից բավական մեծ սպասելիքներ ունեն և բավական լավատես են, իսկ ներկան` կայունից ցածր են գնահատում:











































