ԿԲ-ն այսօր հրապարակել է նախորդ շաբաթում արտարժույթի շուկայում իր կողմից կատարած գործարքների վերաբերյալ տեղեկությունը։ Ըստ այդմ՝ մայիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ԿԲ-ն վաճառել է 7.2 մլն դոլար՝ առանց դոլարի գնման որևէ գործարք իրականացնելու։
Նշենք, որ սա բավական մեծ թիվ է մեկ շաբաթվա համար և ցույց է տալիս, որ դրամի արժեզրկման ուղղությամբ ճնշումները մեղմելու համար ԿԲ-ն գնալով ստիպված է ավելի ու ավելի շատ արտարժույթ վաճառել։








































