Շոտլանդական հնագույն ընտանիքներից մեկի մեծահարուստ ներկայացուցիչներից մեկի 37-ամյա դուստրը անսովոր հոբբի ունի: Երկու երեխաների մայրը, ով սովորել է հեղինակավոր մասնավոր դպրոցներում, ապա՝ Իթոնում, զբաղվում է մարմնավաճառությամբ:
Իր ծառայությունները կինը առանց ամաչելու գովազդում է հենց Facebook-ում՝ հայտնում է Daily Star-ը:
Կինը գրում է, որ պատրաստ է ցուցաբերել ինտիմ ծառայություններ բոլոր ցանկացողներին՝ խոստանալով «անմոռանալի էմոցիաներ»: Հենց այդտեղ էլ նշված են ծառայությունների գները: Շառլոտա Արմսթրոնգի ծառայությունների 1 ժամն արժե 125 ֆունտ ստեռլինգ, 4 ժամը՝ 500 ֆունտ ստեռլինգ:
Բարոնի դուստրն աշխատում է ժամը 11-ից մինչև երեկոյան ժ. 21-ը: Նրա խոսքով՝ իրեն իր աշխատանքը դուր է գալիս: Կինը խոստովանում է, որ այդ զբաղմունքն իրեն երջանկություն է պարգևում:
«Հայրս երևի թե կկատաղի՝ իմանալով, թե ես ինչպես եմ գումար վաստակում»,- ասում է կինը: Սակայն հայրը հակառակը՝ լուրը բավական հանգիստ է ընդունել: «Ակնհայտ է, որ այդ կինը լուրջ խնդիրներ ունի, որոնց առաջացման համար մեղավոր է միայն ինքը: Ես այլևս ասելիք չունեմ»,- ասել է բարոնը:













































