Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է երկու տղամարդ, որոնք կասկածվում են Սիրիայում ահաբեկչական գործունեությանը մասնակցելու մեջ՝ հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ձերբակալությունը կատարվել է երկուշաբթի:
Ներկայում ոստիկանությունը խուզարկություն է անցկացնում երկու հասցեներով՝ Լոնդոնում և Լանքաշիր կոմսությունում:







































