Tuesday, 16 06 2026
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք

Միհրան Պողոսյանը չի՞ դառնա գլխավոր դատախազ

Գլխավոր դատախազի պաշտոնի հավանական թեկնածուների շարքում շրջանառվում է ԴԱՀԿ-ի պետ Միհրան Պողոսյանի անունը, ով, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի սանիկն է:

«Առաջին լրատվական»-ի հարցին` ինչպե՞ս է Միհրան Պողոսյանը գնահատում իր շանսերը և պատկերացնո՞ւմ է իրեն գլխավոր դատախազի պաշտոնում, ԴԱՀԿ մամուլի ծառայությունից երեկ պատասխանել են. «Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունը, թե ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը կարող է նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում, չի համապատասխանում իրականությանը»: Այնուհետև հավելել են. «Միհրան Պողոսյանը շարունակում է կատարել իր պարտականությունները ԴԱՀԿ ծառայության ղեկավարի պաշտոնում»:

Միհրան Պողոսյանի անունը վերջերս շրջանառվեց ԱԺ նիստի ժամանակ, երբ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը ԱԺ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված մի փաստաթղթի, ըստ որի՝ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր ծառայությունը «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ից մեծ խմբաքանակով չինական ֆիրմայի ավտոմեքենաներ է գնել, «որի սեփականատերը նույն ԴԱՀԿ-ի պետ Միհրան Պողոսյանն է՝ այդպիսով պետական բյուջեն ծառայեցնելով սեփական բիզնեսին»: Խոսքը չինական BYD մակնիշի ավտոմեքենաների մասին է, որի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում 2010 թվականից «Քեթրին գրուպ» ընկերությունն է:

Կառավարությունը հաստատել է Արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող ԴԱՀԿ ծառայության ծառայողական մեքենաների թիվը 12-ով ավելացնելու մասին առաջարկը, որով ԴԱՀԿ-ի ծառայողական մեքենաների թիվը կհասցվի 35-ի` ներկայիս 23-ի փոխարեն: ԴԱՀԿ ծառայողական մեքենաների թվաքանակը մինչև 2010թ. եղել է 13, սակայն անցյալ տարի Համաշխարհային բանկի վարկի հաշվին նրանց հատկացվեց ևս 10 մեքենա: Ուշագրավ է, որ Արդարադատության նախարարության պետռեգիստրի կայքում որպես «Քեթրին գրուպ» ընկերության հիմնադիր են գրանցված Միհրան Պողոսյանն ու Կարինե Մխիթարյանը:

Մեր հարցին` արդյոք Միհրան Պողոսյանը նման գործարք կատարելու իրավունք ունե՞ր, ԴԱՀԿ մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը պատասխանել է. «ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը «Քեթրին գրուպ» ընկերության սեփականատերը չէ: Միհրան Պողոսյանի առնչությունը «Քեթրին գրուպ» ընկերության հետ եղել է միայն այն, որ 1996 թվականին հիմնադրել է այդ ընկերությունը, որը և հետագայում վաճառել է: Իսկ ինչ վերաբերում է ԴԱՀԿ ծառայության կողմից կատարվող գործարքներին, ապա դրանք կարգավորվում են օրենքներով, թափանցիկ են և հրապարակային: Ցանկացած քաղաքացի, լրատվամիջոց կամ քաղաքական ուժ որևէ խախտում կամ չարաշահում հայտնաբերելու դեպքում կարող է դիմել համապատասխան մարմիններին»:

«Քեթրին գրուպ»-ից երեկ չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին, այնպես որ` չհաջողվեց պարզել, թե ով է պաշտոնապես «Քեթրին գրուպի» սեփականատերն այսօր:

Նշենք, որ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրավոր հարցում է ուղարկել ԴԱՀԿ՝ խնդրելով տրամադրել Դատական ակտերի հարկադիր ծառայության 2012թ. արտաբյուջետային ֆոնդի ծախսերը: Մեր հարցին` ի՞նչն է պատճառը, որ պատգամավորի հարցմանը պատասխան դեռ չկա, ԴԱՀԿ-ից պատասխանեցին, որ պատգամավոր Էդմոն Մարուքյանի գրավոր հարցի պատասխանն ուղարկվել է: Պատգամավորը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ չի ստացել պատասխանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում