Հոլիվուդյան դերասանուհի Դրյու Բերիմորը երկրորդ անգամ կմայրանա՝ եզրակացրել են ամերիկացի լրագրողները: Նրանք նկատել են դերասանուհու կլորացած փորիկը ոճային լայն ու գունագեղ բլուզի ներքո, որը նա կրել է Նյու Յորքում նոր ֆոտոշարքի ժամանակ: Այս մասին գրում է viva.ua-ն:
Անձամբ Դրյուն գերադասում է չմեկնաբանել իր հղիության մասին լուրերը:
Հիշեցնենք, որ InStyle ամսագրի հետ զրույցում նա խոստովանել էր, որ երազում է երկրորդ երեխայի մասին:












































