Այսօր Կիևի «Ուկրաինա» պալատում System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կներկայացնի Orca («Սև դելֆին») ալբոմը:
Orca-ն առաջին լիարժեք սիմֆոնիկ ալբոմն է, որը ձայնագրվել է դասական երաժշտության նկատմամբ ոչ ավանդական մոտեցումների կիրառմամբ: Այն կազմված է 4 մասից:
Թանկյանը համերգով հանդես կգա «Կիևյան կամերատա» ուկրաինական նվագախմբի հետ: Ելույթի ժամանակ կհնչեն հայկական դուդուկ և հարավմեքսիկական միրիմբա:
Ուկրաինայի մայրաքաղաքից հետո Թանկյանը «Կիևյան կամերատայի» հետ շրջագայության կմեկնի Ռուսաստան ու Եվրոպա:
Ինչպես հայտնի է դարձել Korrespondent.net-ին, SOAD-ի առաջնորդը պահանջել է, որպեսզի ողջ սնունդը՝ առանց բացառության, լինի բնական և փաթեթավորված լինի էկոլոգիապես մաքուր նյութերով:
Երգիչը հոգ է տանում նաև այն մասին, որպեսզի չօգտագործված մթերքները համերգից հետո փոխանցվեն կարիքավորներին կամ բարեգործական կազմակերպությունների:








































