Monday, 29 06 2026
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ

Եվրախորհրդարանում քննարկվել է հայ-թուրքական թեման

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Հայ – թուրքական արձանագրությունների ստորագրումից չորս տարի անց Եվրախորհրդարանում դեռ քննարկում են հայ – թուրքական հարաբերություններն ու սահմանի բացման հարցը:

Եվրոպացի պատգամավորներն այս անգամ եկել էին լսելու Թուրքիայից հրավիրված լրագրող Չենգիզ Աքթարի և Հայաստանից քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի ելույթներն այն մասին, թե արդյոք հնարավո՞ր է վերադարձնել արձանագրությունները քննարկման սեղանին, և որո՞նք են հնարավոր քայլերը, որ կտանեն հայ – թուրքական հարաբերությունների բարելավմանը:

Թուրք լրագրողը նշել է, որ Թուրքիայում շարունակում է մեծ դեր խաղալ ադրբեջանական գործոնը: «Ցանկացած բան, որ կապ ունի Հայաստանի հետ հարաբերությունների հետ, անմիջապես հանդիպում է ադրբեջանական ճնշումներին», – ասել է Աքթարը` հիշեցնելով Երևան – Վան չվերթների կասեցումը:

«Ադրբեջանցիների դիրքորոշումն այս հարցում հստակ է` Թուրքիան չպետք է բարելավի հարաբերությունները Հայաստանի հետ, քանի դեռ Հայաստանը չի տալիս Լեռնային Ղարաբաղը», – շարունակեց թուրք լրագրողը:

Եվրամիությունում Թուրքիայի դեսպան Սելիմ Յենելը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի հարցում: «Մենք ուզում ենք տեսնել որոշ զիջողական քայլեր», – հայտարարեց նա:

«Հայկական կողմից մենք որևէ քայլ չենք տեսել, այնպես որ՝ մենք չենք կարող քաղաքական վակուումում շարժվել: Սակայն եթե մենք տեսնենք դրական քայլ, օրինակ` Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից զորքերի դուրսբերում, որոշ տարածքների հանձնում, սա անպայման պատասխան դրական քայլի կարժանանա», – ասաց Յենելը՝ հավելելով․ – «Այս ուղերձը գաղտնիք չէ, մենք մի քանի անգամ այն հնչեցրել ենք, այնպես որ՝ մեր ուզածը դրական ժեստն է, որով հայերը իրենք իրենց կօգնեն, և մեր հարաբերությունները կնորմալանան»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու է դեսպանը վստահ, որ հարաբերությունների բարելավումից կշահի Հայաստանը, Եվրամիությունում Թուրքիայի դեսպանը պատասխանեց. – «Մենք բոլորս կշահենք դրանից: Չեմ ուզում հաշվարկներ անել, սակայն դա լավ կլինի թե՛ երկու երկրների, թե՛ տարածաշրջանի և թե՛ միջազգային հանրության համար: Մենք դրական փոփոխությունների կարիք ունենք, և հենց սրանով էլ կարելի է սկսել»:

«Համաձա՞յն եք այստեղ հնչած այն պնդմանը, որ ադրբեջանական իշխանությունները մեծ ազդեցություն ունեն հայ – թուրքական հարաբերությունների հարցում», – այս հարցին էլ թուրք դիվանագետը արձագանքել է․ – «Մենք միգուցե երկու տարբեր երկրներ ենք, բայց մի ժողովուրդ ենք: Մենք չենք կարող չնայել Ադրբեջանի կողմը: Դա մեր ամենամտերիմ երկիրն է, և մենք պետք է ուշադրություն դարձնենք նրանց: Մենք տեսնում ենք, որ նրանց հանդեպ անարդար են վարվել, և դա շտկելու համար մենք սպասում ենք Հայաստանի քայլերին: Սա ոչ թե պետք է դիտարկել այն տեսանկյունից, թե ով ում վրա իշխանություն ունի, այլ արդարության տեսակետից»:

Եվրոպական խորհրդարանում հայ – թուրքական հարաբերությունների տեսանկյունից շատ խոսվեց նաև Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման մասին: Որոշ ադրբեջանամետ պատգամավորներ առիթը բաց չթողեցին այդ որոշումը ներկայացնելու որպես Ռուսաստանից կախվածության և Հայաստանի թուլության նշան: Հայաստանը ներկայացնող Ռիչարդ Կիրակոսյանը թե՛ իր ելույթի ժամանակ, թե՛ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չի համաձայնել այս տեսակետին, նշելով, որ հայ – թուրքական գործընթացը միակ դրական տեղաշարժն էր տարածաշրջանում, որին հավանություն տվեցին բոլոր խոշոր խաղացողները, այդ թվում՝ Ռուսաստանը: Կիրակոսյանի կարծիքով` Մաքսային միությանն անդամակցելով Հայաստանը չի սահմանափակում Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման հնարավորությունները:

«Ինձ համար հետաքրքիր է այն, որ թեև ես ընդհանրապես համաձայն չեմ Մաքսային միությանը միանալու և Եվրոպայի Ասոցացման համաձայնագրի դուռը փակելու Հայաստանի որոշմանը, այդուամենայնիվ չեմ համաձայնի , թե սա սահմանափակում է Հայաստանի հնարավորությունները անվտանգության կամ արտաքին քաղաքականության հարցերում: Շատ դեպքերում հենց հակառակը», – ասել է Կիրակոսյանը՝ ընդգծելով․ – «Հայաստանը սպասում է Թուրքիային և միայն Թուրքիային` սկսածը շարունակելու և նորմալացման գործընթացին վերադառնալու համար»:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա Հայաստանը երբեք խոչընդոտ չի եղել, Ադրբեջանն է խնդիրը, որի մաքսիմալիստական դիվանագիտական ռազմավարությունը ոչ դիվանագիտական է, ոչ էլ ռազմավարություն է: Նրանք պահանջում են ամեն ինչ և դեռ մի բան էլ ավելի: Իրականում հիմնական պարտավորությունը Անկարայի և Բաքվի ուսերին է, ոչ Երևանի», – ամփոփել է վերլուծաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում