Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը հայտնել է, որ արդեն ավելի քան 1100 ուկրաինացիներ օգտվել են ԵՄ երկրներ ուղևորությունների առանց վիզա ռեժիմից։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Հունիսի 11-ից Ուկրաինայի քաղաքացիները կարող են առանց վիզայի ուղևորվել Շենգենյան գոտու երկրներ։ Կես տարում 90 օրով դեպի ԵՄ ազատ հասանելիությունը Ուկրաինայի քաղաքացիները ստանում են զբոսաշրջային, ձեռնարկատիրական և ընտանեկան նպատակներով։ Այսօր առավոտյան Կիևի կայարանից ուղևորվել է առանց վիզա ռեժիմով ճամփորդող ուկրաինացիների առաջին գնացքը։
Սահմանային ծառայությունը հայտնում է, որ 15 ժամվա արդյունքներով արդեն ավելի քան 1100 հայրենակիցներ են հատել ԵՄ երկրների հետ պետական սահմանը։
Ավելի վաղ մի շարք միջազգային և ուկրաինացի փորձագետներ հայտնել էին Ուկրաինայից ԵՄ անօրինական ներգաղթյալերի հոսքի վտանգի մասին։











































