Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կատարած աշխատանքն ակումբում:
«Մենք այնպիսի մարզչի կարիք ունեինք, որը կարող է բռունցքով հարվածել սեղանին ու հայտարարել, որ կվերացնի «Բարսելոնա»-ի գերիշխանությունը: Մոուրինյոյին հաջողվել է անել դա:
Նա շատ բան է արել թիմի համար, որը սկսեց լավ արդյունքներ գրանցել հատկապես եվրոպական մրցասպարեզում»,- Պերեսի խոսքերը մեջբերում է AS-ը:








































