Սիրիայի դեմ օտարերկրյա ռազմական ներխուժումը հղի է տարածաշրջանի համար անկանխատեսելի հետևանքներով՝ կարծում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռամուսենը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Դրա համար անհրաժեշտ է սիրիական հակամարտության քաղաքական լուծում՝ ասել է նա՝ ելույթ ունենալով Քարնեգի հիմնադրամի կազմակերպած բրյուսելյան հանդիպմանը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ անհրաժեշտ է տարբերակում անել սիրիական հակամարտության երկրաժամկետ լուծման և քիմիական զենքի կիրառմանն ուղղված կոնկրետ պատասխանի միջև: «Ահա թե ինչու հենց սկզբից ես կողմ եմ եղել ռազմական կոշտ պատասխանին»,- ասել է Ռասմուսենը:
Նա կրկին հայտնել է, որ Դամասկոսի դեմ ուժի կիրառման հարցը չի կարելի հանել օրակարգից, որպեսզի օգնեն դիվանագետներին՝ լուծելու հակամարտությունը:







































