Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

ԿԸՀ-ն պետք է բովանդակային պատասխան տա. Դատարանը վարույթ է ընդունել ԿԸՀ-ի դեմ ՀՔԱՎԳ-ի հայցը

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը ՀՀ Վարչական դատարանը վարույթ է ընդունել: Դրանով Կազմակերպությունը պահանջել է պարտավորեցնել ՀՀ ԿԸՀ-ին պատշաճ պատասխան տրամադրել իր՝ 2017թ. մարտի 30-ի դիմում-առաջարկին: Այդ մասին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պարբերաբար վարչական վարույթ հարուցելու առաջարկություններ է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հանձնաժողովը դրանք դիտարկել է որպես դիմումներ և մերժել վարույթի հարուցումը: Իր որոշումները ՀՀ ԿՀԸ-ն մեկնաբանել է նրանով, որ Կազմակերպության իրավունքներն անմիջականորեն չեն խախտվել, և վերջինս նման դիմումներ ներկայացնելու իրավունք չունի:

Մինչդեռ առաջարկություններ ներկայացնելու ՀՀ քաղաքացիների իրավունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 53-րդ հոդվածով և օրենքներով, և ըստ դրա՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է օրինական և հիմնավոր պատասխան ներկայացնել:

Համանման դիմում-առաջարկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է նաև 2017թ. մարտի 26-ին «Գորիսի մեդիա գրուպ» կոչվող լրատվական կայքում հրապարակված նյութի վերաբերյալ: Դրանում Գորիսի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ շնորհակալություն էին հայտնում պատգամավորության թեկնածու Առուշ Առուշանյանին Գառնու հեթանոսական տաճար և Գեղարդի վանք իրենց այցելությունները ֆինանսավորելու համար և պատգամավորության թեկնածուին հաղթանակ էին մաղթում առաջիկա ընտրություններում: Հաշվի առնելով, որ տեղի ունի ՀՀ Ընտրական օրենսգրքի՝ նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները սահմանող 19-րդ հոդվածի դրույթների խախտում՝ 2017թ. մարտի 30-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ ԿԸՀ՝ նյութի հիման վրա վարչական վարույթ հարուցելու և ՀՀ Վարչական դատարան դիմելու հարցով:

Հայցադիմումը դատարան ներկայացրած ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Արթուր Հարությունյանն ասաց, որ եթե դատարանը բավարարի իրենց պահանջը, ապա դրանով իրավասու մարմնի կողմից դիմումները քննարկելու և պատշաճ պատասխան տրամադրելու որոշակի պրակտիկա կսահմանվի, քանի որ դաշտը կարգավորող օրենք իրականում գոյություն չունի:

«Քանի որ մեր Ընտրական օրենսգիրքը չի սահմանում կարգավորում, որպեսզի դիտորդը ընտրական խախտումների հետ կապված դիմի ընտրական հանձնաժողովներին, ապա մենք որոշեցինք, որ պետք է դիմենք հանրագրի, այսինքն՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերը բարձրացնենք ընտրական հանձնաժողովին և ստանանք պատշաճ պատասխան: Ընտրական հանձնաժողովները մեզ չեն պատասխանել, դրանցով պայմանավորված՝ վարչական վարույթներ հարուցելու պահանջները մերժվել են, և մենք որոշեցինք դիմել դատարան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հարությունայնը՝ հավելելով, որ իրենք փորձում են դատական ճանապարհով հասնել նրան, որ դատարանը պարտավորեցնի ԿԸՀ-ին, որպեսզի իրենց դիմումին տրվի պատշաճ պատասխան:

Ինչպես արդեն նշեցինք, նման բովանդակությամբ ևս մեկ դատական հայց կա դատարանում: Արթուր Հարությունայնն ասաց, որ այդ դիմումով էլ իրենք ԿԸՀ-ի ուշադրությունը մի քանի խնդրի վրա են հրավիրել, սակայն դրանք քննարկման առարկա չեն դարձել: «Այսինքն՝ մենք նպատակ ենք հետապնդում, ակնկալում ենք, որ դատարանի կողմից մեր պահանջների բավարարմամբ կլինի փոփոխություն, որից հետո վարչական մարմինները կհասկանան, որ ներկայացված առաջարկությունների վերաբերյալ պետք է ժամանակին պատասխան տրամադրեն, և այդ պատասխանը պետք է լինի բովանդակային»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում