Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով հունիսի 8-ին Մեծ Բրիտանիայում կայացած խորհրդարանական ընտրություններին, ասել է, որ վերջնական արդյունքներն իր համար անակնկալ էին: Այս մասին գրում է RIA-ն:
«Զարմանալի է»,- անցած ընտրությունները մեկնաբանելու վերաբերյալ լրագրողների հարցին հակիրճ պատասխանել է ԱՄՆ նախագահը՝ հրաժարվելով այլ բացատրություններից:









































