Wednesday, 01 07 2026
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում

«Մասկովսկի տուսովկաների արքաները»՝ Երևանում. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դժգոհում էր օդանավակայանում «անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին» տաքսու վարորդների առկայությունից և, ըստ էության, հանդիմանում ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանին այդ իրավիճակի համար:

Թե որքանով ՀՀ ոստիկանությունը լիազորություններ ունի արգելել «անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին» մարդկանց մուտքը օդանավակայան, ճիշտն ասած, այնքան էլ պարզ չէ: Չկա ՀՀ օրենսդրությունում որևէ կետ, որով «չթրաշվելը», «չստիկներով» ման գալը արգելվի: Անշուշտ գեղեցիկ չէ, բայց դա չի արգելվում:

Բայց վարչապետ Կարեն Կարապետյանը հիմքեր ունի ոստիկանապետին հանդիմանելու հենց ոստիկանությանը վերապահված լիազորությունները չկատարելու համար: Այս լուսանկարում, որը արվել է օրերս, «Զվարթնոց» օդանավակայանի տարածքն է, որտեղ կանգառն արգելող նշանի տակ կայանված են այս ճոխ ու թանկարժեք մեքենաները, և բոլորը՝ ռուսական պետհամարանիշներով: Եթե ՀՀ որևէ շարքային քաղաքացի փորձի իր համեստ մեքենան կայանել այս հատվածում, թեկուզ մի քանի վայրկյանով, օդանավակայանի տարածքում անընդհատ շրջող ճանապարհային ոստիկանները օրենքի ողջ խստությամբ կպատժեն նրան: Սակայն մի քանի ժամ կայանված այս մեքենաների նկատմամբ ճանապարհային ոստիկանները լիակատար անտարբերություն էին դրսևորում:

Ընդ որում, սա ոչ միայն երթևեկության կանոնների կոպիտ խախտում է, այլ նաև անթաքույց ցինիզմ, քանի որ ընդամենը մի քանի տասնյակ մետր այն կողմ կա ավտոկանգառ, որտեղ ազատ տեղերի պակաս չկա:

Ու ընդհանրապես, ռուսական պետհամարանիշներով թանկարժեք մեքենաների «բեսպրեդելը» Երևանում, գնալով ավելի ցայտուն է դառնում: Դրանում համոզվելու համար կարելի է ընդամենը երեկոյան ժամերին շրջել Երևանի կենտրոնում ու տեսնել, թե ինչպես են այդպիսի մեքենաները կայանվում երկրորդ գծում, խախտում երթևեկության հնարավոր բոլոր կանոնները… «Մասկովսկի տուսովկաների» այդ «արքաները», որոնք կիսակրիմինալ կիսաբիզնեսմենների մի առանձին խավ են, նախկինում էլ կային, իհարկե: Սակայն Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո նրանք պարզապես հորդեցին Հայաստան:

Բայց «մասկովսկի տուսովկաների» այդ «արքաների» նկատմամբ ՀՀ ոստիկանության լիակատար անտարբերությունը, չգիտես ինչու վարչապետը չի նկատում: Ընդ որում, ի տարբերություն «չստիկների», ու «անթրաշների», այս դեպքում խոսքը կոնկրետ ու ցայտուն իրավախախտումների մասին է, որը շատ հստակ ձևակերպված է մեր օրենսդրության մեջ: Այնպես որ «անթրաշների» ու «չստիկավորների» մասին խոսելիս, թերևս պետք չէ մոռանալ նաև «արքաներին»:

Շատ վիճելի է, թե որն է ավելի վատ` մաքուր «թրաշված» ու մի քանի հազար դոլարանոց կոշիկ հագնող «հաբռգած» ցինի՞կը, թե՞ «անթրաշ» ու «չստիկավոր» տաքսիստը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում