Սմարթֆոններ արտադրող BlackBerry ընկերությունը կարող է մինչև 2013 թվականի վերջը կրճատել իր աշխատողների թիվը մինչև 40 տոկոսով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ների աղբյուրին:
Համաձայն աղբյուրի՝ կրճատումները կարվեն բոլոր ստորաբաժանումներում և ըստ ամենայնի՝ կիրականացվեն մի քանի փուլերով:
BlackBerry-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից: «Մենք չենք պատրաստվում մեկնաբանել շշուկները»,- ասել է ընկերության մամլո քարտուղար Ադամ Էմերին: Նրա խոսքով՝ ներկայում ընկերությունը գտնվում է փոխակերպումների փուլում:
Ներկայում BlackBerry-ն ունի 12.700 աշխատող:











































