ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ է արել Սաուդյան Արաբիային և Պարսից ծոցի այլ երկրների թուլացնել Կատարի շրջափակումը, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի մարդասիրական հետևանքների և ազդել ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի դեմ պայքարի վրա։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Մենք ակնկալում ենք, որ այդ երկրներն անհապաղ կձեռնարկեն քայլեր՝ ուղղված իրավիճակի դեէսկալացիային և կներդնեն բոլոր ջանքերը միմյանց հանդեպ առկա հավակնությունների կարգավորման համար»,-ասել է Թիլերսոնը լրագրողների հետ զրույցում։
Հիշեցնենք, որ հունիսի 5-ից սկսած Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել են 10 երկրներ։








































