Նեանդերտալացիները սնվել են ձկներով՝ պարզել է գիտնականների միջազգային խումբը, որոնց հետազոտությունը հրապարակվել է Quaternary International գիտական ամսագրում: Այդ մասին են վկայել Կովկասյան լեռների հյուսիսային հատվածի «Կուդարո 3» քարանձավում նրանց կողմից հայտնաբերված նմուշները:
Այնտեղ միջին պալեոլիթի հնագիտական շերտերում հայտնաբերվել են խոշոր սաղմոն ձկան ոսկրերի մնացորդներ:
Գիտնականներն ուսումնասիրել են սաղմոնի ոսկրերի կոլագենում ածխածնի, ազոտի և ծծմբի իզոտոպները՝ համեմատելով դրանք գիշատիչների և նրանց պոտենցիալ զոհերի իզոտոպների հետ:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կենդանիները սաղմոնով չեն սնվել:
Այդպիսով՝ ձկներով սնվել կարող էին միայն նեանդերտալացիները:









































