Կալիֆորնիայի Օրինջ շրջանի բնակչուհի Փեգի Սուլահյանը կնկարահանվի «Օրինջի իրական տնային տնտեսուհիները» (Real Housewives of Orange County) ռեալիթի շոուի 12-րդ եթերաշրջանում, որը Bravo TV-ն կսկսի հեռարձակել հուլիսի 10-ից։ Այս մասին հայտնում է Asbarez-ը՝ նշելով, որ Փեգին կդառնա հեռուստանախագծի 100-րդ «տնային տնտեսուհին»:

Սուլահյանը ծնվել է Քուվեյթում, սակայն 1 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ:


Նա 21 տարի ամուսնացած է միլիոնատեր Դիկոյի հետ և ունի 3 երեխա, նրանցից ամենամեծը 19 տարեկան է, կրտսերը՝ 9:

Նշենք, որ ռեալիթի շոուն ներկայացնում է Օրինջում բարեկեցիկ կյանքով ապրող տիկնանց առօրյան: Շոուն հեռարձակվում է 2006 թվականից։












































