Բուրգունդիայի և Բորդոյի խաղողի այգիներն արդեն վաճառված են, Club Med ֆրանսիական հյուրանոցների ցանցը՝ ևս, Sonia Rykel փարիզյան հայտնի ապրանքանիշի 80 տոկոսը պատկանում է Հոնկոնգի ներդրողներին: Ֆրանսիան, սակայն, կրկին օտարերկրյա ներդրումների հնարավորություններ է փնտրում՝ հաղորդում է RT-ն:
Չինաստանի արտաքին առևտրի շրջանառության մեջ Ֆրանսիայի չափաբաժինը մեծ չէ: Այն ընդամենը 1.3 տոկոս է, Գերմանիայինը՝ 5: Սակայն Ֆրանսիան Չինաստանից ավելի շատ գնում է, քան վաճառում: Դրա արդյունքում Չինաստանի հետ առևտրի դեֆիցիտը հասել է 26 մլրդ եվրոյի:
Չինաստանը միլիարդներ է ներդնում ատոմային էներգիայի մեջ: Ֆրանսիացի մասնագետների շնորհիվ՝ այդ ոլորտը շատ արագ զարգանում է: Դրա առաջատարներն են համարվում Areva և EDF ընկերությունները: Ֆրանսիայի խնդիրը հետևյալն է՝ ինչպես բացահայտել իր գիտելիքները և պահպանել գրավչությունը՝ հասանելիություն ստանալով չինական շուկային և կապիտալներին:










































