Մոսկվայում գնացքի հարվածից մահացել է ԽՄԿԿ առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի թոռնուհին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:
Դեպքը տեղի է ունեցել «Միչուրինեց» կայարանում: 77-ամյա Յուլիա Խրուշչովան մահացել է Վնուկովոյից Մոսկվա ուղևորվող գնացքի հարվածից։
Յուլիան ծնվել է 1940 թվականին՝ Լեոնիդ Խրուշչովի՝ Նիկիտա Խրուշչովի որդու ընտանիքում: Որդու՝ ռազմաճակատում անհետանալուց հետո Նիկիտա Խրուշչովը որդեգրել էր աղջկան:













































