Միացյալ թագավորությունում երեկ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ վարչապետ Թերեզա Մեյը վերընտրվել է։ Բերքշիր կոմսության Մեյդենհեդ շրջանում Մեյի օգտին քվեարկել է ավելի քան 37 հազար մարդ։
Համայնքների պալատում վերընտրվել են նաև Պահպանողական կուսակցության իշխող կաբինետի երեք առանցքային անդամներ։ Նրանք են ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը, արտգործնախարար Բորիս Ջոնսոնն ու պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը։
Ներկա պահին հայտնի են 650 ընտրատարածքներից 500-ի արդյունքները՝ հայտնում է The Guardian-ը։ Ըստ նախնական տվյալների՝ Թերեզա Մեյը կորցնում է մեծամասնությունը։ Խորհրդարանական մեծամասնության համար կուսակցությունը պետք է ստանա 326 աթոռ։ Այս պահի դրությամբ՝ Պահպանողականները ստանում են 220 աթոռ(-11), Լեյբորիստները՝ 219 (+27), Լիբերալ դեմոկրատները՝ 10 (+4), Շոտլանդական ազգային կուսակցությունը՝ 31(-16)։










































