Հայտնի դերասան Բրեդ Փիթը հանդես է եկել եղանակի տեսության հաղորդավարի դերում՝ մասնակցելով Comedy Central հեռուստաալիքով հեռարձակվող Ջիմ Ջեֆրիսի շոուին։
Հայտնվելով քարտեզի ֆոնին՝ նա ուրախ հայտնել է, որ մոլորակի կլիման տաքանում է:
«Ապագայի որևէ կանխատեսում ունե՞ք մեզ համար», – հարցնում է Ջեֆրիսը:
«Ապագա չկա», – ժպտալով պատասխանում է Փիթը։
«Հիանալի է», – ասում է Ջեֆրիսը:
Նշենք, որ դերասանը նման կանխատեսում է արել կլիմայի փոփոխության մասին փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու լուրերի ֆոնին:






































