Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների գործով նոր զարգացումներ են սպասվում: Ենթադրվում է, որ մոտ օրերս կձերբակալվի նաև դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը, ով, ըստ տեղեկությունների, չէր կարող անմասն մնալ կամ անտեղյակ լինել համակարգում կատարված չարաշահումներից: Մ. Մարտիրոսյանը, սակայն, կձերբակալվի արդեն իսկ ձերբակալվածների ցուցմունքների հիման վրա, որոնք ինչ-ինչ պատճառներով ուշանում են: Մարտիրոսյանի համար «վճռորոշ» ցուցմունքը լինելու է Դատական կարգադրիչների ծառայության պետ, Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արմեն Մովսիսյանինը, ով իրեն դեռևս մեղավոր չի ճանաչում: Ըստ «Առաջին լրատվական»-ի տեղեկությունների` Մովսիսյանը չի պատրաստվում միայնակ կրել կատարվածի ողջ պատասխանատվությունը: Ասել է թե` ընկնելուց Մարտիրոսյանին էլ կքաշի իր հետ:










































