Հովիկ Աբրահամյանի՝ Մաքսային միությանն ու այլ հարցերին առնչվող վերջին հարցազրույցը տարակուսանք է առաջացրել ոչ միայն հայաստանյան քաղաքական, այլև ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների շրջանում:
Վերջիններս իրենց զարմանքն են հայտնել Հ. Աբրահամյանի արտահայտության առնչությամբ, թե՝ «եթե Ֆյուլեն ասում է չի ուզում, դա իր գործն է, մենք ուզում ենք»:
«Շտեֆան Ֆյուլեն ԵՄ 28 երկրների հանձնակատարն է. ինչպե՞ս կարելի է նման բան ասել»,- արձանագրել են նրանք տարակուսած:









































