«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ երեկ տեղեկացրել էր այն մասին, որ իշխանական կուլիսներում խոսվում է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հնարավոր հրաժարականի մասին և անգամ նոր նախագահի անունն է արդեն շրջանառվում. թեկնածուն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն է:
Երեկ կայացած ՍԴ նիստի ժամանակ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը բավական քննադատական տոնով է խոսել Վճռաբեկ դատարանի մասին: «(….)Այն փաստը, որ վերջին 4,5 տարվա ընթացքում ՍԴ-ն 60 գործերով կիրառված օրենսդրական դրույթներ ճանաչել է Սահմանադրությանը հակասող (խոսքը Վճռաբեկի կայացրած վճիռների մասին է- խմբ.), .և դրանք տվյալ սուբյեկտների համար ոչ մի իրավական հետևանք չեն առաջացրել, կարող է մարդկանց մոտ արդարադատության նկատմամբ կասկած առաջացնել: Կսասանվի վստահությունը, թե ամեն ինչ կառուցվում է իրավունքի գերակայությունը երաշխավորելու համար»,- ըստ «Փաստինֆոյի», ասել է ՍԴ նախագահը:
ՍԴ նախագահի երեկվա հայտարարությունները թերևս հաստատում են, որ Արման Մկրտումյանի հարցը շատ լուրջ է:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Armenpress-ի











































