ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը՝ Իրանի միջուկային ծրագրի կարգավորման միջոցների մասին, արված է դրական տոնով՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ մեկնաբանելով ամերիկացի առաջնորդի հետ նամակագրությունը:
«Իմ տեսանկյունից՝ նամակի տոնը դրական և կառուցողական է»,-ասել է Ռուհանին՝ չմանրամասնելով Օբամայի առաջարկները: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Երկուշաբթի բրիտանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ նամակագրությունը տեղի է ունեցել սեպտեմբերի սկզբին:
Կիրակի Օբաման հայտարարել էր, որ նամակներ են փոխանակել Ռուհանիի հետ, և Սիրիայում իրադրության կայունացման համար ցանկանում է գործի դնել Թեհրանի ներուժը:











































