Սպիտակ տունը կարգադրել է ԱՄՆ դաշնային կառավարության նախարարություններին և գերատեսչություններին պատրաստ լինել աշխատանքների հանկարծակի դադարեցմանը՝ ֆինանսավորման դադարեցման դեպքում:
Սպիտակ տան վարչա-բյուջետային վարչության տնօրեն Սիլվիա Բերվելը համապատասխան նամակներ է հղել:
Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ում ավարտվում է ընթացիկ ֆինանսական տարին: Մինչև դրա ավարտը Կոնգրեսը պետք է որոշում ընդունի՝պետական ապարատի հետագա աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ, հաղորդում է ITAR-TASS-ը:










































