Thursday, 11 06 2026
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ
10:30
ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Լոռու մարզում երկու մոլորված քաղաքացի է հայտնաբերվել
10:10
Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
09:50
ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

ԿԸՀ-ն մերժեց դիտորդների գրեթե բոլոր բողոքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 6-ի նիստում քննում էր Երևանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության և դիտորդների բողոքները ընդդեմ տասը Տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումների:

Դիտորդները համարում են, որ բոլոր ՏԸՀ-ներում իրենց դիմումները պատշաճ քննության չեն ենթարկվել: «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը ԿԸՀ-ին միջնորդեց նիստին որպես վկա հրավիրել դիտորդներին և Տարածքային ընտրական հանձնաժողովների անդամներին, որպեսզի իրենք տեղում բացատրություններ և պարզաբանումներ տան իրենց դիտարկումների, փաստական հանգամանքների շուրջ: Բացի դրանից, պատշաճ վարչարարությամբ արդյունավետ քննություն իրականացնելու նպատակով միջնորդություններ ներկայացվեցին դիտորդների կողմից ներկայացված ապացույցները հետազոտելու մասին, ինչպես նաև հանձնաժողովների անդամներին և քվեարկության սենյակում ներկա գտնված անձանց որպես վկա հրավիրելու, գրանցամատյանները և տեսախցիկների տեսանյութերը հետազոտելու մասին, որոնք մերժվեցին:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նկատեց, որ դիտորդները նաև դիմումատու են և ծանուցված են եղել նիստի մասին, սակայն չեն ներկայացել: «Եթե չեն ներկայացել, չի նշանակում, թե իրենք պատրաստ չեն իրացնելու իրենց իրավունքը»,- առարկեց Եգորյանը: Հաշվի առնելով, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո մոտ մեկ ամիս անց ԿԸՀ-ն նիստ է հրավիրում և դրա մասին ծանուցում նիստի նախորդ օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, այդ ծանուցումը չի կարող համարվել պատշաճ:

Հանձնաժողովը կուռ միասնությամբ մերժեց բոլոր միջնորդությունները՝ համարելով դրանք անհիմն: Որոշումներն ընդունվում էին միաձայն:

Եգորյանը տեղեկացրեց, որ ընտրության օրը ընտրախախտումներ արձանագրած դիտորդին է զանգահարել ԿԸՀ-ի աշխատակից Լիլյան և մտերմիկ տոնով խորհուրդ տվել «սրտին մոտ չընդունել խախտումները, բոլոր խախտումները չեն, որ պետք է արձանագրել»: ԿԸՀ անդամները ոգևորված արձագանքեցին, որ իրենք «3-4 հատ Լիլյա ունեն»: Եվ Լիլյային նիստին հրավիրելու միջնորդության մերժումն էր միայն, որ տարբերվեց մյուս քվեարկություններից: ԿԸՀ անդամներից մեկը կողմ էր Լիլյային որպես վկա հրավիրելուն:

Եգորյանի մյուս մերժված միջնորդությունները վերաբերում էին ընտրատեղամասերի գրանցամատյաններն ու տեսաձայնագրությունները քննության առարկա դարձնելուն:

Տիգրան Մուկուչյանն առարկեց՝ նշելով, թե հանձնաժողովն արդեն ուսումնասիրել է վարույթում առկա բոլոր նյութերը: Ինչ վերաբերում է բողոքների ուսումնասիրությանը, ապա Տիգրան Մուկուչյանի բացակայության ընթացքում ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը խոստովանեց, որ բողոքների մեծաքանակ լինելու պատճառով իրենք աշխատանքի բաժանում են իրականացրել և բաժանել են դրանք ԿԸՀ անդամների միջև, և նրանցից յուրաքանչյուրը հետազոտել է վարչական վարույթի նյութերը և ներկայացրել է որոշման նախագիծ մեկ-երկու բողոքի վերաբերյալ:

Տիգրան Եգորյանը շնորհակալություն հայտնեց Սմբատյանին անկեղծանալու համար. «Մենք այդպես էլ ենթադրում էինք, որ հանձնաժողովի անդամները բողոքները բաժանում են իրար միջև, և փաստորեն բոլոր անդամները ծանոթ չեն բոլոր բողոքների բովանդակությանը և վարչական վարույթի նյութերին»: Սմբատյանը, փորձելով շտկել իրավիճակը, հակադարձեց, թե բոլոր անդամները ծանոթացել են բողոքների բովանդակությանը, սակայն որոշման նախագծերը կազմել են առանձին-առանձին:

Տիգրան Եգորյանի գնահատմամբ՝ այդ գործընթացը չի կարող համարվել պատշաճ վարչարարություն. «Փաստորեն ԿԸՀ անդամները քվեարկում են ոչ թե իրենց կողմից հետազոտված և քննարկված փաստերի վրա հիմնվելով, այլ զուտ կոլեգիալության սկզբունքին հավատարմության և միմյանց նկատմամբ վստահության վրա հիմնվելով»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Եգորյանը:

Ավելին, նիստի ընթացքում պարզվեց, որ մի դեպքով դիմումատուների ներկայացրած ապացույցները չեն կցվել վարչական վարույթի նյութերին և հետևաբար չեն հետազոտվել: Այդ կապակցությամբ ներկայացվեց երկու միջնորդություն՝ գործի նյութերին այդ ապացույցները կցելու և հետազոտելու, որոնցից բավարարվեց գործի նյութերին կցելու միջնորդությունը, իսկ հետազոտելունը մերժվեց, ինչը լրացուցիչ ապացույց է ԿԸՀ կողմից պատշաճ վարչարարություն չիրականացնելու:

Երեկ ԿԸՀ-ն բավարարել էր որոշ բողոքներ, այդ թվում՝ դիտորդ Գայանե Գրիգորյանի իրավունքների սահմանափակմանը վերաբերող բողոքի վերաբերյալ ՏԸՀ որոշման դեմ բողոքը: Մնացած բոլոր ՏԸՀ որոշումները ԿԸՀ-ի կողմից ճանաչվեցին իրավաչափ:

Փաստորեն, ԿԸՀ-ն իրականացրեց վարույթ, որը բացի այն որ չի եղել պատշաճ և արդյունավետ, նաև այդ վարույթներին դիմումատուները մասնակից չեն դարձվել, այլ ուղղակի հրավիրվել են դրանց արդյունքում կազմված նախագծերի…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում