Հայտնի է, որ Մադոննան շփվել է իր երկրպագուների հետ առցանց՝ Reddit.com կայքի միջոցով: Երգչուհին բացահայտել է մի շարք գաղտնիքներ և ցնցող խոստովանություն է արել: Պարզվում է, նա Բրեդ Փիթի հետ քնել է միևնույն անկողնում՝ ճիշտ է, միայն իր երազներում:
Երբ հարցրել են, թե ինչ տղամարդիկ են իրեն դուր գալիս, Մեջն ասել է, որ մի անգամ երազ է տեսել, թե իբր Բրեդ Փիթի հետ պառկած է անկողնում:
«Երազումս ես և Բրեդը միասին էինք ապրում, իսկ մեր անկողնում մի խարտիշահեր փոքրիկ տղա կար»,- ասել է երգչուհին:
Այս ասելով, սակայն, նա անմիջապես ներողություն է խնդրել Անջելինա Ջոլիից: «Ների՛ր, Անջելինա, դա միայն երազ էր»,- ասել է նա:













































