ԵԼՔ դաշինքը ցավակցություն է հղել իրանցի ժողովրդին՝ կապված այսօր տեղի ունեցած ահաբեկչությունների հետ.
«Մեծ ցավով տեղեկացանք հունիսի 7-ին Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մասին։ Մեր զորակցությունն ենք հայտնում ԻԻՀ Մեջլիսի անդամներին, երկրի քաղաքական և հոգևոր ղեկավարությանը, Իրանի բարեկամ և եղբայրական ժողովրդին։
Ցավակցություն ենք հայտնում զոհերի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։ Համոզված ենք՝ միջազգային հանրությունը պիտի միավորի բոլոր ջանքերը ահաբեկչության դեմ միասնական պայքար մղելու նպատակով»։







































