Լողի ֆիլիպինյան ակադեմիան, որը բացվել է Մանիլայում, խոստանում է իր հաճախորդներին սովորեցնել ստորջրյա շնչառության գաղտնիքները և լողալ ինչպես առասպելական էակները, որոնց ոտքերի փոխարեն պոչ է:
Այդ դպրոցը, որի պատերը զարդարում են ստորջրյա թագավորության դիսնեյյան արքայադուստրերի լուսանկարները, ստեղծվել է այն աղջիկների համար, ովքեր ցանկանում են նմանվել ջրահարսերի:
Սովորական երկու ժամանոց պարապմունքները, որոնք անցկացնում են դայվինգի որակավորված մասնագետները, արժեն մոտ 40 դոլար: Ջրահարսերի դասընթացների ժամանակ սովորեցնում են այնպիսի հնարքների, ինչպիսին «դելֆինի հարվածն» է և «օդային համբույրը՝ ջրի տակ»: Բացի այդ, նման պարապմունքները նպատակ ունեն աշակերտներին սեր ներշնչել ծովային միջավայրի նկատմամբ: Նրանց համար, ովքեր չեն ցանկանում սուզվել, առաջարկվում է ֆոտոշարքի մասնակցել՝ ջրահարսի հագուստով և հատուկ դիմահարդարմամբ:
Դպրոցն արդեն մեծ համբավ ունի, ընդ որում՝ ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների շրջանում:











































