Իրանի հետախուզական հարցերով նախարարությունը խորհուրդ է տվել Թեհրանի բնակիչներին՝ խուսափել հանրային տրանսպորտով, այդ թվում՝ մետրոյով ուղևորություններից: Այդ մասին հայտնել է IRIB հեռուստաալիքը:
«Այսօր առավոտյան ահաբեկիչների մի քանի խմբեր փորձել են ահաբեկչական գործողություններ իրականացնել Թեհրանում: Խմբերից մեկի մասնակիցները ձերբակալված են»,-հեռուստաալիքը մեջբերել է նախարարության հայտարարությունը, որը խորհուրդ է տվել թեհրանցիներին՝ ձեռնպահ մնալ հասարակական տրանսպորտով երթևեկելուց։
Թեհրանում այսօր կատարված հարձակումների պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը։







































