ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Տեխաս նահանգից դեմոկրատ Էլ Գրինը շուտով կսկսի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենթի ընթացակարգի գործարկման պաշտոնական փորձ։ Այս մասին գրում է The Hill-ը։
Հաղորդվում է, որ նա պատրաստում է մեղադրական եզրակացություն, որը հանդիսանում է առաջին պաշտոնական քայլը՝ Կոնգրեսում իմպիչմենթի ընթացակարգ սկսելու համար։
Թերթը ենթադրություն է հայտնում, որ Էլ Գրինի նախաձեռնության աջակցության հավանականությունը փոքր կլինի։







































